Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը:
Չիլիացի ֆուտբոլիստը «քաղաքայինների» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ գործարքը կազմել է 20 միլիոն եվրո:
«Վերջին տարիներին հետևում էի «Մանչեսթեր Սիթիի» առաջընթացին: Իմ նոր խաղընկերներից շատերին ծանոթ եմ Ամերիկայի Գավաթից: Բայց Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունը չափազանց գայթակղիչ է, որպեսզի հրաժարվեմ դրանից: Մրցակցելու եմ «Մանչեսթեր Սիթիի» մյուս հիանալի դարպասապահների հետ: Հուսով եմ՝ շատ տիտղոսներ կնվաճենք»,- ասել է 33-ամյա դարպասապահը: