Մոնակոյում ընթացող ՈւԵՖԱ-ի գալա համերգի ժամանակ հայտնի դարձավ 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը: Լավագույնը ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մրցանակին հավակնում էին նաև Գարեթ Բեյլն ու Անտուան Գրիզմանը: Ռոնալդուն 2-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն խաղացող: