Որտե՞ղ են բարձրաստիճան պաշտոնյաները. եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթների պաշտոնական լրահոսին հետեւելիս կարելի է կարծել, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը լուծարվել է: Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել: Պաշտոնյաներից մնացել է միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շաբաթը մեկ ինչ-որ մարդկանց իր մոտ է հրավիրում, նիստ անում եւ հեռանում: Իրականում այս երեւույթը նորություն չէ:

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնում, պետական կառավարման ողջ համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է: Ու տպավորություն է, որ պաշտոնական լրատվությունը մեկ նպատակ է հետապնդում` Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե պաշտոնյաներից որն ինչ արեց: Իսկ եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է եկել օգոստոսի 10-ին եւ չի վերադարձել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս