Ես, իմ սերնդակիցները թույլ ենք տվել կոպիտ սխալներ, արդյունքում ստացել ենք այս վիճակը. նախկին մարզպետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր զրուցակիցը Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանն է։

-Ես հիշում եմ, երբ 2002թ. ինձ հաջորդած մարզպետը (Հենրիկ Քոչինյանի մասին է խոսքը) հեռուստատեսությամբ ասաց, թե «ես պիտի ասեմ, թե որ համայնքում որ թեկնածուն պիտի ընտրվի», իսկ լրագրողը նրան ընդամենը հարց տվեց՝ իսկ Դուք գիտե՞ք, որ համայնքներից մեկում Ձեր ասած թեկնածուն չի անցել։ Նա էլ պատասխանեց. «Թող ինքը մտածի, թե ոնց պիտի աշխատի ՀՀԿ-ական մարզպետի հետ»։ Ես այստեղ հասկացա, որ գործադիր իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները, ինքը չպիտի խանգարի եւ թելադրի, թե որ համայնքում ով պիտի ընտրվի։

– Վանաձորի ընտրությունների մասին ի՞նչ կասեք, ՀՀԿ-ն հրաժարվեց իր երկարամյա թեկնածուին՝ գործող քաղաքապետին 5-րդ անգամ առաջադրելուց, մյուս կողմից՝ այստեղ իրար դեմ պայքարելու են ինչպես հին, այնպես էլ նորաստեղծ կուսակցություններ։ Ինչպիսի՞ պայքար է սպասվում այնտեղ։

– Նախ, եթե մենք անդրադառնանք այսօր ՀՀ-ում գործող կուսակցություններին, թե արդյոք նրանք, արդարադատության նախարարությունում գրանցվելու պահից սկսած, պահպանե՞լ են կուսակցությունների մասին օրենքով նախատեսված բոլոր դրույթները, ապա տեսնում ենք, որ ոչ։ Ե՛վ գործող իշխանական կուսակցությունները, ե՛ւ ընդդիմադիր դաշտում գործողները, մեծ մասը, եթե չասենք՝ բոլորը, անհատների շուրջ գործող խմբեր են, որոնց մի մասն անընդհատ փորձել է իր լծակներն օգտագործել, որ իշխանության վրա մնա, մի մասն էլ փորձել է այդ իշխանությունից մի բան պոկել, օգտվել։ Հիմա այս պայմաններում փորձել այս չկայացած կուսակցությունները հիմա էլ փաթաթել համայնքների վզին, ես դա նորմալ չեմ համարում, մենք դրանից լուրջ արդյունքներ չենք կարող սպասել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս