Քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման համաձայնությունն այլ պայմաններում է կայացել. Արցախի հերոս Նորատ Տեր-Գրիգորյանց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ 1994 թվականի մայիսին, հրադադարի համաձայնագիր կնքելով, հայկական կողմը սխալ է գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա այս առնչությամբ ասաց. «Նրանք, ովքեր մասնակցել են բանակցություններին, մեծ սխալ են գործել:

Պետք չէր ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիր, պատերազմը հաղթածները երբեք այդպիսի պայմանագիր չեն ստորագրում, դա հիմարություն էր: Պետք էր ստորագրել փաստաթուղթ կապիտուլյացիայի, սահմանների եւ Արցախի անկախության մասին»: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման համաձայնությանը, ըստ Տեր-Գրիգորյանցի, այն այլ պայմաններում է կայացել: Նրա կարծիքով ապրիլի համաձայնությունը ձեռք է բերվել, քանի որ ԵԱՀԿ-ն է ստիպել: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ նոր փաստաթուղթը ստորագրելու փոխարեն նախ անհրաժեշտ է Ադրբեջանին ստիպել, որ նախկինում ստանձնած պարտավորությունները կատարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս