Ինչո՞ւ են աղքատացման անցանկալի թվերը շարունակում «գաղտնի» պահել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել: Սովորաբար որեւէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու տարիներին պաշտոնական վիճակագիրները փորձում էին հանրությանը համոզել, որ աղքատության մակարդակը նվազել է: Սակայն 2015 թվականի բոլոր ցուցանիշները վկայում են, որ այս ընթացքում աղքատությունն ավելացել է:

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում առեւտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել էր նախորդ` 2014 թվականի համեմատ: Այս գործընթացը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում: Այսինքն՝ վերջին ավելի քան մեկուկես տարում սպառողները էապես աղքատացել են: Ի դեպ, անցանկալի թվերը «գաղտնի» պահելը Հայաստանի պետական կառավարման համակարգում գնալով ավելի տարածված երեւույթ է դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ը այդպես էլ չի հրապարակում, թե այս տարվա յոթ ամիսներին որքան հարկ է հավաքվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս