
Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Նեպալում օգոստոսի 26-ի գիշերը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ավտոբուսը դուրս է եկել ճամփեզրից և ընկել գետը: 20 մարդ է զոհվել, 17-ը վիրավոր է: Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ ավտոբուսում, որոշ տվյալներով, 39 մարդ է գտնվել, և հնարավոր է, որ անհետ կորածներ լինեն:
Ավտոբուսը Գորայից Պոկարու էր մեկնում: