Վարուժան Ավետիսյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան, եթե իր բողոքը կրկին մերժեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը շարոնակում էմնալ անազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը Վերաքննիչ դատարանը մերժել էր:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատելու հարցով. «Եթե այս անգամ էլ մերժվի, ապա արդեն կդիմեմ Վճռաբեկ դատարան»:

Փաստաբանը  դժվարացավ նշել, թե ինչով է պայմանավորված Վարուժան Ավետիսյանի լռությունը, նա ասաց, որ հարկ եղած դեպքում Ավետսիայնը հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ առողջական վիճակի մասին ասաց, որ  որևէ խնդիր նա չունի:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի առաջին մասով`պատանդ վերցնել եւ 235 հոդվածի երրորդ մասով`ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




Լրահոս