Քննիչները մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ում պատանդներ վերցրած հայազգի գործարար Արամ Պետրոսյանի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի երկրորդ մասով հանցանք կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել Արամ Պետրոսյանի դեմ»,-ասել է ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության պետի օգնական Յուլիա Իվանովայի հայտարարությանը:
ՌԴ ՔՕ համաձայն՝ նրան 6-15 տարվա ազատազրկում է սպառնում: