Որ բուհերում են թանկացել ուսման վարձերը, և որոնք են ամենաթանկ մասնագիտությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան բուհերում տարեց տարի շարունակում են պարբերաբար բարձրանալ առկա և հեռակա ուսուցման վարձավճարները: Եվ Հայաստանում այս առումով կարևորագույն խնդիր է շարունակում մնալ բարձրագույն կրթության մատչելիության հարցը: Փաստը մնում է փաստ, որ մեր երկրի բուհական համակարգը դեռևս շատ հեռու է եվրոպական մակարդակից, սակայն դրա հետ մեկտեղ վարձավճարները շարունակում են բարձրանալ:  Այսօր արդեն կան ֆակուլտետներ, որտեղ սովորելու համար տարեկան պետք է վճարել 1 միլիոն դրամ:

Այս տարի ԵՊՀ «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ: «Իրավագիտություն» բաժնի վարձավճարը  միանգամից բարձրացել է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում «Տնտեսագիտություն» բաժնում վարձավճարը բարձրացել է  100 հազար դրամով՝ 500 հազարից դառնալով 600 հազար։ Սակայն ռեկորդը պատկանում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին։ Եթե «Բուժական գործ» բաժնում 2015-16 ուստարում սովորելն արժեր 800 հազար, ապա այս ուստարում այն կկազմի 1 մլն. դրամ: Ագրարային համալսարանում թանկացումները կազմել են 50-60 հազար դրամ:

Ուսման համեմատաբար ցածր վարձավճարներ են առաջարկում  ոչ պետական համալսարանները: Հավելենք, որ վերջին տարիներին ամենաքիչն ուսման վարձերը բարձրացրել են կամ առհասարակ չեն բարձրացրել Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:

Ներկայացնում ենք մի քանի տվյալներ.

 ԵՊԲՀ – Ընդհանուր բժշկության ֆակուլտետ – 1 միլիոն դրամ (բուժական գործ)

ԵՊԲՀ – Դեղագիտական ֆակուլտետ –  600 հազար դրամ (ֆարմացիա)

 ԵՊՀ – Իրավագիտություն –  870 հազար դրամ

ԵՊՀ – Միջազգային հարաբերություններ – 650 հազար դրամ

ԵՊՀ – Տնտեսագիտության տեսություն – տնտեսագիտություն՝ 650 հազար դրամ

ԵՊՀ – Կառավարում –   650 հազար դրամ

ԵՊՃՇՀ – Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում– 590 հազար դրամ (անշարժ գույքի փորձաքննություն)

 ԵՊՃՇՀ – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում –  590 հազար դրամ

 

ՀՊՏՀ – Հաշվապահական հաշվառում – 600 հազար դրամ

ՀՊՏՀ – Կառավարում – 600 հազար դրամ

ՀՊՄՀ – Անգլերեն լեզու եւ գրականություն – 445 հազար դրամ

ՀՊՄՀ – Մանկավարժություն եւ մեթոդիկա (տարր. կրթ.) – 445 հազար դրամ

ՀՊՄՀ – Գերմաներեն լեզու և գրականություն – 410 հազար դրամ




Լրահոս