Իտալիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, իտալական Rai News 24  հեռուստաալիքը հայտնել է, որ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի:

Հաղորդվել է նաև նոր՝ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:

Ավելի քան 400 մարդ գտնվում է հիվանդանոցում: Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Սեյսմոլոգների տվյալներով՝ աղետի շրջանում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Դրանց ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը: Ամենաուժգինը գրանվել է այսօր՝ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ:

Թեթև վնասվածքներ են ստացել հրշեջ ծառայողները:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ով ժամանել է աղետի գոտի, տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարել: Նա հայտնել է, որ կառավարությունը մոտ 50 միլիոն եվրոյի չափով օգնություն է տրամադրել երկրաշարժից տուժած շրջաններին:




Լրահոս