
Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ առաջ ռեկորդ են սահմանել ֆուտբոլիստներ ձեռք բերելու ցուցանիշով:
Կատալոնական «Բարսելոնա»-ի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից հետո Պրեմյեր լիգայի ակումբները հատեցին մեկ միլիարդ եվրոյի (880 միլիոն ֆունտ ստերլինգ) սահմանագիծն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նախորդ ռեկորդը ևս պականում էր Պրեմյեր լիգայի ակումբներին, որոնք 870 միլիոն ֆունտի տրանսֆեր էին իրականցրել 2015-ի ամռանը: