ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս լայն տարածում է գտել բազմաթիվ կրոնական կազմակերպությունների դավանանքը: Նույնիսկ տվյալ աղանդին հարող մարդիկ ներխուժում են բնակարան եւ ստիպում լսել իրենց «հիմարությունները»: Հետաքրքիր է իմանալ, թե Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ խորհուրդ կարող է տալ նրանցից խուսափելու եւ ազատվելու համար: Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նմանատիպ աղանդներից:

Զարուհի Պետրոսյան (27 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Աղանդներից պաշտպանվել կկարողանաք, եթե եկեղեցու դավանանքը լավ իմանաք եւ պատարագին մասնակցեք ամեն կիրակի, եթե մկրտված չեք, ապա մկրտվեք, որպեսզի պատարագի ընթացքում սուրբ հաղորդությունը ճաշակել կարողանաք: Անհրաժեշտ է ճշմարտությունը իմանալ եւ կատարել, իսկ սուտը հեռու կնահանջի: Ապրե՛ք ճիշտ քրիստոնեական կյանքով, գուցե այդպես նրանց կհամոզեք:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը կազմում է 64, իսկ ոչ պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները մոտ 100-ն են: Ավելացնենք, որ ՀՀ-ում կա 350.000 ոչ առաքելական եկեղեցու հետեւորդ, որից 120.000-ը քայքայիչ աղանդների հետեւորդ են: Կարելի է եզրակացնել, որ հայրենի իշխանությունների եւ հոգեւոր թեմի կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակը շտկելու ուղղությամբ:




Լրահոս