Խաբարովսկում արդեն մի քանի ամիս կալանքի տակ է գտնվում ռուսական բանակի ավագ լեյտենանտ Դավիթ Բադասյանը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ Բադասյանը կալանավորվում էր 2015-2016 Նոր տարվա շեմին տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով: Այդ ժամանակ Բադասյանը ավագ լեյտենանտ Ալի Մարդանովի և Իգոր Կոզնովի հետ կոնֆլիկտի էր բռնվել բանակից հեռացված Անդրեյ Զավյալովի հետ:
Պարբերականի տվյալներով, կոնֆլիկտի նախաձեռնողը Զավյալովն է եղել: Նա ոչ սթափ վիճակով հարձակվել է Մարդանովի վրա, որից հետո տրավմատիկ զենք է օգտագործել: Զավյալովը կրակել է 6 անգամ: Փամփուշտները դիպել են Դավիթ Բադասյանին (որովայնին և մեջքին) և Իգոր Կոզնովին (որովայնին և կրծքին):
Մինչ Բադասյանին հիվանդանոց են տեղափոխել, նրան հայտնել են, որ Զավյալովը մահացել է ստացված վնասվածքներից: Սակայն, դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ստացված վնասվածքները չէին կարող մահվան պատճառ լինել, վիճաբանությունից հետո նրա ընկերները նրան սխալ դիրքով են տեղափոխել, նա խեղդվել է արյան մեջ:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: Բադասյանին ազատազրկել են:
Նա ամուսնացած է, ունի 5 տարեկան երեխա: