Վերքննիչ դատարանը մերժեց Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը վերացնելու, կամ այն գրավով փոխարինելու բողոքը:
Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ իրենք գրավի չափը չէին նշել` թողնելով դա դատարանի հայեցողությանը. «Վերաքննիչ բողոքը ամբողջությամբ մերժվեց նաև՝ բողոքի մասով: Մենք գրավի չափը չէինք հստակեցրել՝ թողնելով դատարանի հայեցողությանը»:
Արթուր Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած անդամն է, նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):