Սա մի տեսակ ստուգատեսի պես բան եմ համարում: Ստուգեցի քաղաքական մարզավիճակս: Լավ էր այն իմաստով, որ այս մեկ ամիսը կարողացա բավականին լավ կազմակերպել, նույնիսկ քրեակատարողական հիմնարկում: ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը: Վերջինս ականատեսի աչքերով մեկնաբանեց ՔԿՀ-ի ներսում տիրող իրավիճակը:
«Վերջապես հնարավորություն ստացա գրքեր կարդալու, որովհետև ֆիզիկապես ժամանակ չէի ունենում կարդալ, իսկ այնտեղ թույլ են տալիս, նաև այնտեղ մի փոքրիկ մարզասրահ կար, որը թույլ էր տալիս մարզվել»,-ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ այնտեղ մշտական ջրի խնդիր կար, որի պատճառով տառապում էին և՛ աշխատակիցները,և՛ կալանավորները: «Մի քանի հազար դոլարի մասին է խոսքը գնում, որ մեր պետությունը չի անում»:
Սակայն Հովսեփ Խուրշուդյանը ArmLur.am-ի հետ զրույցում խուսափեց ներքին հարաբերությունից խոսել` ընդգծելով, որ չի ցանկանում իր խոսքով, որևէ մեկին վնասել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան,Նարեկ Սարգսյան