
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 25-ին ուշ երեկոյան հանդիպում է անցկացրել Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովի հետ, փոխանցում է Կրեմլի կայքը:
Կադիրովը՝ պատասխանելով Պուտինի հարցին, հայտնել է, որ Չեչնիայում «դրական դինամիկա» է նկատվում սոցիալ-տնտեսական ոլորտում:
«Այս տարի արդյունաբերական արտադրությունն աճել է 11,6%-ով, գյուղատնտեսությունը՝ 7,4%-ով»,-ասել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ այս տարի հանրապետությունում գործազրկությունը նվազել է մինչև 1,3%-ով, 2016թ. 5 հազար աշխատատեղ է ստեղծվել: