Թուրքիայում զարգացող իրադարձությունների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Սիրիան ճանաչված պետություն է և ՄԱԿ-ի անդամ, բայց երբ Թուրքիային պետք եղավ հարձակում գործել Սիրիայի վրա, ոչիչնչ Թուրքիային չզսպեց:
«Սա կապված է Ղարաբաղի ճանաչման հետ, այսինքն այն ջատագովները, , որոնց թվում է՝ կարելի է տարածքներ զիջել միայն, որպեսզի Ղարաբաղը ճանաչվի, որովհետև այդ իրականության հետ այդ ճանաչումն էլ չկա, քանի որ Կազանի փաստաթղթում չկա: Եթե անգամ ճանաչվի մտածում են Ղարաբաղի անվտանգությունը կապահովվի, հետևաբար Հայաստանը չի լինի: Թուրքիայի ներխուժումը դա ցույց տվեց»,-նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ խաղաղությունը պահպանվում է ռազմաքաղաքական և տնտեսական հավասարակշռությամբ: Թուրքիան կարողանում է վարպետորեն խաղարկել իրավիճակը` մերձենալով Ռուսաստանի հետ:
«Ռուսաստանը մի քանի անգամ արդեն ցույց տվեց, որ ինքը կարող է խոստանալ մի բան ու չանել: Ռուսաստանն անհանգստացած է տեռորիզմի հետագա սփռումով Ռուսաստանի տարածքի վրա, որովհետև նման առիթներն ավելի են շատանում»,-եզրափակեց Արա Պապյանը:
Լիդա Եղիազարյան