
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման ձախողումից հետո Հունաստան փախած մի թուրքական ընտանիք (4 հոգի) և 3 գործարար հունական իշխանություններից խնդրել են ապաստան տրամադրել իրենց:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, Հունաստանի կառավարության խոսնակը, հաստատելով վերոնշյալ լուրը, նշել է, որ թուրքական ընտանիքը հաստատվել է Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում, իսկ 3 գործարարներն անցել են Հռոդոս կղզի:
Ենթադրվում է,, որ ընտանիքը Հունաստան է մուտք գործել Մերիչ գետի վրայով` մոտորանավակով:
Իսկ թե ինչպես են 3 թուրք գործարարներն անցել թուրք-հունական սահմանը, դեռևս ուսումնասիրվում է: Սպասվում է, որ նշյալ անձանց կառաջադրվի անօրինական ճանապարհով սահմանը հատելու մեղադրանք և նրանք դատարանի առջև կկանգնեն: