
Ադրբեջանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միանալու դեպքում կփորձի համաձայնեցնել մեկ միլիարդ դոլար վարկի տրամադրումը՝ «տարածքների վերադարձումից հետո Լեռնային Ղարաբաղում ագրոարդյունաբերական համալիրի վերականգնման նպատակով»: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
«Ադրբեջանն ԱՀԿ-ին առաջարկել է 1 միլիարդ դոլար տրամադրել գյուղատնտեսության զարգացման համար»,-ասել է Մամեդգուլիևը:
ԱՀԿ-ին միանալու հերթական բանակցությունները մեկնարկել էին հուլիսին Ժնևում: