
Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել ավերիչ երկրաշարժից հետո երկրում օգոստոսի 27-ը սգո օր հայտարարելու մասին, փոխանցում է ANSA-ն:
Հաղորդվում է նաև, որ Ասկոլի-Պիչենո քաղաքում այդ օրը տեղի կունենան երկրաշարժի զոհերի հուղարկավորության արարողությունը:
Բոլոր շենքերի վրա այդ օրը կիջեցվեն պետական դրոշները:
Վերջին տվյալներով, երկրաշարժը 267 մարդու կյանք է խլել: Շարունակվում են Ամատրիչե, Ակկումոլի, Պեսկարա-դել-Տրոնտո և Արկուատա-դել-Տրոնտո քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքները: