Այսօր՝ օգոստոսի 27-ին ծնվել է ամերիկացի գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերը:
Թեոդոր Դրայզերը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Իր մանկությունից մեծանուն գրողը հետագայում տխուր հուշեր է պատմում, քանի որ նա դեռ մանկուց զգացել է քաղցը, անապահով կյանքի դառնությունները, որը ստիպել է աշխատանք որոնել:
Նա հայտնի է իր մի շարք ստեղծագործություններով, որնցից հատկապես առանձնանում են «Քույր Քերրին», «Ջեննի Գերհարդը» և «Հանճարը»:
Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել, սակայն դա նրան չի խանգարել դառնալու հանճարեղ գրող: