Ես դեմ չեմ, երբ մարդիկ պահանջում են Հայաստանում կյանքի բարելավում. կան ընտրություններ, հանրահավաքներ, ժողովրդավարական ձևեր: Սակայն տարածքի գրավումն ու գերիներ պահելն արդեն ահաբեկչություն է: ArmLur.am-ի հետ զրույցում ՊՊԾ գնդի գրավման մասին այսպես արձագանքեց 1992-1995թթ. ՀՀ Գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Հայաստանում մայդան սարքել պետք չէ: Միայն դա էր մնում պակաս, բոլոր հայերն այստեղից կգնան: Ցավոք, մի քանի մարդիկ սկսեցին պաշտպանել Ժիրայր Սէֆիլյանին: Նա ասում է՝ ես Արցախի համար եմ կռվել, իսկ ես ո՞վ եմ… այդ դեպքում ե՞ս էլ պետք է գամ և այստեղ այդպիսի բաներ ասեմ, ո´չ ես նրան չեմ պաշտպանում»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան