
Գյումրիի «Շիրակը» համալրվել է:
Հայաստանի գործող փոխչեմպիոնի կազմում է հանդես գալու ճապոնացի հարձակվող Ակիհիրո Տակադան:
20-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տակադան հուլիսին փորձաշրջան է անցել լատվիական «Մետա» թիմում: