Օրերս Հայաստան են ժամանել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախմբի զինծառայողները, ովքեր վերջին ամիսներին խաղաղարար առաքելություն են իրականացրել Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում:
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։
Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից:
Հայ խաղաղապահներն առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում: