Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից կրակոցներ է արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:




Լրահոս