ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարներ:

Իլոնա Գեւորգյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:
Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կնետրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է ինքնուրույն՝ գործատուի համար սահմանված ժամկետներում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր մարմինն է իրականացնում իրավաբանական անձանց ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառում: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառման համար:

Ռուբեն Կիրակոսյան (41 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպեսզի իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները հանդես գան իրավահարաբերության առանձին սուբյեկտներ, նրանք ենթակա են պարտադիր պետական հաշվառման, որը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր եւ այլն):
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաեւ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
բ) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը՝ ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:




Լրահոս