ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակզմի հետ քննարկել մի շարք կարևոր հարցեր: Խորհրդակցության ժամանակ Նորաշեն համայնքի ղեկավարը բարձրաձայնել է մի շարք խնդիրների մասին:
Նորաշեցիները, մասնավորապես, խնդրել են ԱԺ-ում բարձրացրել համայնքը սահմանամերձ չանաճելու, ինչպես նաև կոմբայնով ապահովելու հարցը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր գյուղերը սահմանամերձ են, մնացել է միայն Նորաշենը: «Մենք կոնկրետ սահմանին կպած հող չունենք, բայց գյուղը ավելի մոտիկ է, քան սահամանամերձ կոչվող գյուղերից մի քանիսը: Մենք խնդրել ենք փոխնախագահին ԱԺ-ում բարձրացնել այս խնդիրը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ առաջիկա նիստերց մեկում պետք է քննարկվի այս հարցը: Գյուղապետը դիմել է նաև իրնց գյուղի պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Վերջինս խորհուրդ է տվել դիմում գրել, որպեսզի նա ներկայանցնի կառավարությանը:
«Անկեղծ ասած դիմումը չենք գրել, քանի որ ԱԺ փոխնախագահն եկավ գյուղ և մեր բոլոր խնիրները բարձրաձայնեցինք»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է կոմբայնին, համայնքի ղեկավարը նշեց, որ դա շատ մեծ խնդիր է:«30-40հա տեղը հիմա մինչև 140 հա աշնանացան ցորեն ունենք: Կողքի գյուղերի կոմբայնները լավ օգնել են, իսկ մենք չունենք: Մենք երկու հատ հին ունենք, որոնք շատ շուտ են փչանում: Կոմբայնի հարցը լուծելու համար 18.000 դոլար է պետք»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:
ArmLur.am-ը փորձեց նաև այս թեմայի շուրջ զրուցել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց հետևյալը. «Ես արձակուրդում եմ և ինֆորմացիային չեմ տիրապետում»:
Լիդա Եղիազարյան