ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Այս խանութի հաճախորդները ոչ մի կերպ չեն հաշտվում կոճակի խանութի փակման իրականության հետ: Հավանաբար դիմողներն այնքան են անհանգստացրել խանութի հարակից տարածքի բնակիչներին, որ նրանք որոշել են փակցնել նման գրություն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կարող է նվազել ապահովագրավճարը, եթե հիմա 32.000 դրամ է, ու ես 10 տարի ոչ մի վթար չունենամ, այդ դեպքում որքա՞ն կկազմի ապահովագրավճարը 10 տարուց:

Ժորա Մելքոնյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» կանոնների՝ բազիսային դասով համակարգ մուտք գործելու դեպքում զեղչը 10 տարի անց կկազմի 50%: Մասնավորապես, առաջին տարում կիջնի 3%-ով եւ այդպես շարունակվելով՝ 10 տարում կիջնի 50%, որը առավելագույն զեղչն է, այսինքն` 10 տարում Ձեր ապահովագրավճարը կկազմի 16.000 դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ կախված վարորդի ապահովագրական պատմությունից՝ վարորդը ստանում է բոնուսային-մալուսային դաս: Յուրաքանչյուր բոնուս-մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության: Ի դեպ, այն դեպքում, երբ վարորդը չի ունեցել պատահար եւ նախորդ բոնուս-մալուս դասի փոփոխությունից հետո առնվազն 345 օր նշված է եղել որպես լիազորված տիրապետող որեւէ գործող ԱՊՊԱ պայմանագրում, նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը մասնակցի կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա կարո՞ղ է օգտվել հարկային արտոնություններից:

Սիլվա Հովհաննիսյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում, անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես, անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100.000 դրամ, եւ նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95.000 դրամից:
Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների՝ տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների, 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկային մարմինը «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին հաշվետվությունները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը:




Լրահոս