ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր` 00.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Վարորդը մահացել է, գազալցակայանի աշխատակցի վիճակը ծանր է:
ArmLur.am-ի հետ զրույցում Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը հայտնեց, որ վարորդը և գազալցակայանի աշխատողն իրենց գյուղից չեն: «Լսել եմ, որ գազալցակայանը պատկանում է հոկտեմբերյանցի Երո անունով մեկին, գազալցակայնը բացվել է մի քանի ամիս առաջ»,- ասաց նա:
Արմավիրում շրջանառվող լուրերի համաձայն` նշված անձին են պատկանում մի քանի այլ գազալցակայաններ ևս` հանրապետության տարբեր շրջաններում:
Թե ինչն է պայթյունի պատճառը, դեռևս պարզել չհաջողվեց: ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել լիցքավորման պահին: