ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ողբերգության գույժ: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: