
Սիրիայի ընդդիմությունն այսօր հայտնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի դիրքերի կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, փոխանցում է Reuters-ը:
Ընդդիմության փոխանցմամբ՝ հարված է հասցվել Ամարնա գյուղի ուղղությամբ, որը տեղակայված է Ջարաբլուս քաղաքից դեպի հարավ:
Հաղորդվում է նաև, որ հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական տանկերի երկրորդ խմբաքանակն է ներխուժել Սիրիա: