
ԱՄՆ-ի իշխանությունները «ամենալուրջ կերպով» քննադատում են Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած սերիական ահաբեկչությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ն ամենալուրջ կերպով քննադատում է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ խոսելով Ջիզրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի ժամանակ 11 մարդ զոհվեց:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն քննադատում է նաև թուրքական ընդդիմության առաջնորդի ավտոշարասյան վրա իրականացրած հարձակումը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, որը տառապում է իրավապահ մարմինների և խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչություններից»: