
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ երեխաները քրդերի են մահապատժի ենթարկել, փոխանցում է BBC-ն:
Իսլամիստները համացանցում տարածել են մահապատժի տեսագրությունը:
Ինչպես պնդում են ջիհադիստները՝ դահիճ երեխաներից մեկը Մեծ Բրիտանիայից է:
Դահիճ երեխաները 10-13 տարեկան են: Նրանք զինվորական հագուստ են կրում, իսկ պատանդները՝ նարնջագույն հագուստով են:
Տղաներից մեկը դիմում է քրդերին արաբերեն և խոստանում ավելի շատ արյունահեղություն իրականացնել: Նա հավաստիացնում է, որ դա դեռ սկիզբն է: