Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մշտապես ցանկանում են խնամված և գեղեցիկ տեսք ունենալ:
Այս տարօրինակ, սակայն օգտակար խորհուրդները կօգնեն այդ հարցում:
1. Օգտագործեք հակաստատիկ անձեռոցիկներ, որպեսզի ազատվեք մազերի էլեկտրականացումից
2. Լոգարանի մեջ ավելացրեք մի քանի գդալ չոր կաթ՝ մաշկի երիտասարդությունը պահպանելու համար
3. Ատամները սպիտակացնելու համար թարմ ելակից պատրաստված խառնուրդ օգտագործեք
4. Եթե նոր բիժուտերիան ալերգիկ ռեակցիա է առաջացնում, դրանց վրա վազելին քսեք
5. Քչերը գիտեն, որ իդեալական «պոչիկներ» կարելի է ստանալ կպչուն ժապավենի օգնությամբ
6. Եթե ձեռքի տակ դիմահարդարումը հեռացնող միջոց չկա, օգտվեք սափրելու փրփուրից
7. Շրթունքների ճաքման դեմ կօգնի թեյի պակետը
8. Տոնային կրեմը լցրեք առավել հարմարավետ տարրայի մեջ
9. Որպեսզի սևաներկը չկեղտոտի կոպերը, յուղ չպարունակող միջոց քսեք
10. Մազերը հարդարեք ատամի խոզանակի օգնությամբ
11. Հակաբակտերիալ անձեռոցիկներ օգտագործեք, եթե ձեռքի տակ դեզոդորանտ չկա
12. Պետք չէ խուճապի մատնվել, եթե ստվերաներկը կոտրվել է: Այն տեղափոխեք ոչ մեծ տուփի մեջ և մի փոքր բալզամ ավելացրեք