
Այս խորհուրդները օգտակար կլինեն տնային տնտեսուհիների համար: Տան մաքրում կիտրոնի օգնությամբ՝ հանճարեղ լուծում է:
Այն էժան է և անվտանգ առողջության համար՝ ի տարբերություն կենցաղային քիմիայի:
Ինչպես օգտագործել կիտրոնը
Մի շտապեք նետել քամած կիտրոնը: Կիտրոնի հյութը կարող է իդեալական կարգուկանոն հաստատել տանը:
Ժանգոտած դանակը մաքրելու համար հիանալի միջոց է կիտրոնի հյութից և կիտրոնի աղից պատրաստված խառնուրդը: Դանակը կսկի փայլել:
Փայտե հատակի մաքրման համար խառնեք ձիթապտղի յուղն ու կես կիտրոնի հյութը: Հատակը կլինի ինչպես նորը:
Կիտրոնը օգնում է նաև պայքարել մրսածության դեմ: Այն փափկացնում է կոկորդն ու հանում նշիկաբորբից մնացած բորբոքումը:
Տապակեք կես կիտրոնը, քամեք հյութն ու խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ: Ստացված խառնուրդը կազդի ավելի լավ, քան ցանկացած դեղահաբ:
Ժանգոտած իրերը մաքրելու համար հետևեք տեսանյութին: