«Մտավախություն կա, որ ծաղկահովիտցիների վրա ճնշումներ կլինեն». ինչ է պատմում Արարատ Խանդոյանի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արարատ Խանդոյանի կնոջից՝ Սոնա Թամարյանից տեղեկացավ, որ Ծաղկահովիտ համայնքում այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի անդամների առաջին նիստը:

Սոնա Թամարյանը  Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մտավախություն կա, որ ճնշումներ կլինեն ծաղկահովիտցիների վրա, որպեսզի չքվեարկեն Արայիկ Խանդոյանի օգտին:

«Իսկ ինչ վերաբերվում է ան լուրերին, որ Արայիկը կհրաժարվի իր թեկնածությունից, որովհետև ասում են, որ դեմ է «Հիմնադիր խորհրդարանի» գաղափաներին և մոտեցումներին, ասեմ, որ Արայիկը երբեք չի հրաժարվի իր թեկնածությունից, և ամբողջ գյուղն էլ իր կողքին է, միայն թե գյուղացիներին չճնշեն»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանն իր թեկանծությունն է առաջադրել Ծաղկահահովիտ համայնքի գալիք ՏԻՄ ընտրություններում:

Նշենք, որ Ծաղկահովտի ՏԻՄ ընտություններում հանձնաժողովի անդամ է առաջադրվել ՀԱԿ խմբակցության կողմից Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը:




Լրահոս