Armenian text to speach

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի ընտրանիների կազմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիական Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերը 4-ը կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի ընտրանիները Երևանում և Աբովյանում շարունակում են նախապատրաստությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում ընդգրկված են հետևյալ ըմբիշները. Արման Անտոնյան (50 կգ), Մխիթար Գրիգորյան (55 կգ), Հարություն Բարսեղյան (60 կգ), Հակոբ Ավետիսյան (66 կգ), Տիգրան Մնացականյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան (84 կգ),- հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կայքը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանում ևս 6 մարզիկներ են. Սերգեյ Սիմոնյան (50 կգ), Էդգար Թամազյան (55 կգ), Գևորգ Խումարյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ), Էդգար Խաչատրյան (120 կգ):




Լրահոս