ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Ժամը 19.15-ից մինչև 19.42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Արգել և Նուռնուս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 719 կրակոց:

***

Ժամը 17.26-ից մինչև 19.42-ը ընդամենը 16 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 3 ամպ և երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 2075 կրակոց:

***

ժամը 17.26-ից մինչև 18.19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 12 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Ախուրյան տրիո, Բասեն, Կամո, Ղարիբջանյան, Մանթաշ և Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 2 և երրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 1356 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարման դեպքեր չեն գրանցվել:




Լրահոս