
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը մեկնարկեց «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպումով: Կողմերը մեկական գոլ խփեցին:
Հանդիպման հաշիվը բացվել է 43-րդ րոպեին: Ռոբերտո Ֆիրմինոյի վաստակած 11 մետրանոցը հստակ է իրացրել Ջեյմս Միլները:
Խաղի 72-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Դենի Ռոուզը:
Այս ոչ-ոքիից հետո «Տոտենհեմը» 5 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Լիվերպուլը» 4 միավորով 8-րդն է: