ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի` ամեն տարի օգոստոս ամսվա վերջին կիրակի օրը Հայաստանում նշում են Սևանա լճի օրը: Այս տարի՝ 2016թ.-ին, Սևանա լճի օրը նշվում է օգոստոսի 28-ին: Այն սկսել են տոնել 1999թ.-ից:
Սևանա լճի պահպանության ուղղությամբ վերջին տարիներին իրականացվում են լայնածավալ միջոցառումներ: Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է սկսել հատկացվել լճի էկոլոգիական մաքրությանը: Հուլիսի չափումներով Սևանա լճի միջին մակարդակը 1898.99մ է, իսկ 2005թ.-ի տվյալներով մակարդակը եղել է 1898.94մ:
Սևանա լիճը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ է, խորությունը` մինչև 83մ: Լիճ է թափվում 28 գետ, լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:
1983թ.-ին Սևանա լճի ձկան պաշարները գնահատվել են շուրջ 11000տոննա, իսկ 1988-1990 թթ.-ին այդ ցուցանիշը հասել է նույնիսկ մինչև 30.000տոննայի, իսկ 2005թ.-ին ձկան պաշարները կազմել են ընդամենը 625 տոննա, այսինքն՝ նվազել են շուրջ 17 անգամ: Սևանա լճի հիմնական էնդեմիկ ձկնատեսակներից են իշխանն իր 4 տեսակներով, կողակը, բեղաձուկը կամ բեղլուն:
Սևանա լճի տարածքը հարուստ է մշակութային հուշարձաններով: Այս տարածքը հայտնի է մաքուր օդով, գեղեցիկ բնությամբ: Լճի ափին արհեստական անտառ է աճում: Մշակութային հուշարձաններից առավել ուշադրության է արժանի Սևանավանքը: Այն գտնվում է Սևանա թերակղզու վրա: