Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջում են առաջին դասարան հաճախող երեխայի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ նման տեղեկանքներ պահանջվում են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ) առաջին անգամ հաճախող երեխաներից:
«Տեղեկացնում եմ, որ նշված տեղեկանքը ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ գիտելիքներով լի տարի, անհոգ մանկություն և բոլորիս այն առողջ գիտակցումը, որ երեխաները և երիտասարդ սերունդը մեր երկրի ապագան են»: