ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.48-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 17.30-ից միչև 18.00-ն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր: Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: Նշված համայնքը չի պաշտպանվում իր հակակարկտային կայանքներով:

























































































