Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Ըստ գործակալության` Մամեդյարովը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի եւ արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցեր: