Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմայխելը ընտրանու կազմում չի մասնակցի ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկային՝ Հայաստանի հետ հանդիպմանը:
Այս մասին հայտնում է itv.com-ը՝ հավելելով, որ ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասապահն առաջիկայում պետք է ճողվածքի վիրահատության ենթարկվի:
ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Լեսթեր» – «Սուոնսի» հանդիպման 2-րդ խաղակեսում Կլաուդիո Ռանիերին ստիպված էր փոխարինել Շմայխելին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի 1-ին խաղում սեպտեմբերի 4-ին Դանիայի ընտրանին հյուրընկալելու է Հայաստանի ազգային հավաքականին: