Չինական Գանսու շրջանի ոստիկանությունը ձերբակալել է սերիական մարդասպանի, որի զոհ է դարձել 11 կին և երեխա: Այս մասին հայտնում է China Daily-ն՝ հղում կատարելով ոստիկանության տվյալներին: Ըստ աղբյուրի՝ Գաո ազգանունով 52-ամյա տղամարդը հանցագործություններն իրականացրել է 1988 թվականից մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածում: Նա բռնաբարել է իր զոհերին, ինչից հետո սպանել:
Ձերբակալությունից հետո տղամարդը խոստովանել է իր հանցագործությունները:
Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ սերիական մարդասպանի ամենափոքր զոհը դարձել է 8 տարեկան մի աղջիկ: