
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին կոչ է արել Իտալիայի բոլոր քաղաքացիներին կիրակի օրն այցելել թանգարաններ, հնագիտական վայրեր և պատմական հուշարձաններ և այդկերպ իրենց համերաշխությունը ցույց տալ երկրաշարժից տուժած շրջանի բնակիչներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ տոմսերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի ավիրված քաղաքների վերականգնմանը:
Ամբողջությամբ ոչնչացել կամ լրջորեն վնասվել է մշակութային և պատմական նշանակության 293 շինություն: Դրանցից շատերը եկեղեցիներ են:
6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ: