Ռուսաստանը չեղարկեց չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Meduza-ն հայտնում է, որ համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը չարտերային չվերթները դեպի Թուրքիա արգելել էր 2015-ի նոյեմբերից ի վեր, երբ թուրքական օդուժը խոցել էր Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսական Սու-24 ինքնաթիռը:




Լրահոս