Ով է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, և ինչու են նրան ձերբակալել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին: Նա Երևան էր եկել Մոսկվայից` կնոջ հետ: Նրա ձերբակալման հարցն Ինտերպոլի միջոցով եկել էր ԱՄՆ-ից:

Ինչում են մեղադրում Միրոնովին

Ինչպես հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը, ձերբակալման ժամանակ հայտարարել են, որ Միրոնովն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից որոնվում է համացանցի միջոցով զենքերի վաճառքի և փողերի լվացման մեջ (50 հազար դոլար):

Ընդունո՞ւմ է իր մեղքը Միրոնովը

Ո´չ, չի ընդունում: Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն աշխատում է «Գենեզիս» ընկերությունում` որպես ծրագրավորող և չի տիրապետում որևէ գաղտնի տեխնոլոգիաների:

Որտե՞ղ է այժմ Միրոնով

Ներկայումս Միրոնովը գտնվում է բանտում: Նրան` ԱՄՆ հանձնելու որոշումը կկայացվի այսօր:

Ինչպե՞ս արձագանքեցին նրա ձերբակալմանը ՌԴ-ում և ԱՄՆ-ում

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալումը և բոլոր հարցերի պատասխանները վստահել է Հայաստանի իշխանություններին:

ՌԴ Պետդումայի պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանը պետք է արձագանքի իրենց քաղաքացու ձերբակալմանը: Դմիտրիյ Գորովցովը հայտարարել է, որ ԱՄՆ պատվերով ՌԴ քաղաքացու ձերբակալումը ցույց է տալիս ՌԴ հանդեպ անբարյացկամ վերաբերմունքի մասին, և ռուսական կողմը պետք է բոլոր միջոցներն օգտագործի հարցի լուծման համար:

Ինչ է պատմում նրա կինը

«Սերգեյին ձերբակալեցին անձնագրային կետում, նրան հանձնեցին Հայաստանի իրավապահ մարմիններին: Կցանկանայի որպեսզի Ռուսաստանը պահանջեր իր քաղաքացուն», – նշել է նա և պատմել հայկական կողմի լավ վերաբերմունքի մասին:

«Ինձ շատ է ուրախացնում հայկական կողմի լավ վերաբերմունքը: Բոլորը բարենպաստ են տրամադրված նրա հանդեպ»,- ասել է Յուլյան` Միրոնովի կինը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս