Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի հուլիսին կազմել է 195.791 դրամ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, որը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները` 2016թ. օգոստոսի 22-ի դրությամբ:
Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 175.723 դրամ: Իսկ մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 222 233դրամ:
Մայիս
պետական` 156.334 դրամ
ոչ պետական` 221.529
Հունիս
պետական` 158.3o9
ոչ պետական` 215. 970
Հուլիս
պետական` 175.723
ոչ պետական` 222. 233